Թուրինջ հյութով դիմակներ՝ առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար
LifeՇնորհիվ թուրինջի մեջ պարունակվող մեծ քանակությամբ վիտամինների ու հանքանյութերի՝ այն օգտագործվում է ոչ միայն ժողովրդական բժշկության մեջ, այլև կոսմետոլոգիայում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թուրինջով մի քանի դիմակի բաղադրատոմս դեմքի մաշկի համար:
Չոր մաշկի համար
20 գրամ թուրինջի հյութին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել և ավելացնել նախապես հարված ձվի դեղնուց: Խառնուրդը քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ հասարակ գոլ ջրով:
Դիմակ կնճիռների դեմ
Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է երկուական թեյի գդալ բրնձի ալյուրին ու թուրինջի հյութին ավելացնել 1 թեյի գդալ թթվասեր և 10 գրամ գազարի հյութ: Դիմակը քսել դեմքին և թողնել կես ժամ: Դիմակը հարկավոր է մաքրել թուրինջի հյութով թրջված բամբակով: Երբ մաշկը չորանա, լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Յուղոտ մաշկի համար
Ցորենի ալյուրն ու թուրինջի հյութը լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել կես ժամ և լվանալ դեմքը գոլ ջրով:
Նյութի աղբյուրը՝ ayzdorov.ru