Երեք տարի անց Լուիզա Ղամբարյանը վերադառնում է սերիալներ
LifeBRAVO.am-ը գրում է.
Լուիզա Ղամբարյանի աշխատանքային առօրյան այժմ խիստ հագեցած է: Երկար դադարից հետո նա պատրաստվում է ներկայանալ երկու նոր սերիալում, ինչպես նաեւ երկու նոր թատերական ներկայացումներում: Իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Այս երեք տարիների ընթացքում եղան առաջարկներ, որոնք տարբեր պատճառներով իմ կողմից հավանության չարժանացան: Բայց շուտով` դեկտեմբեր 4-ից, Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի «Բացիր աչքերդ» 40 մասանոց նոր սերիալը, որտեղ ներկայանում եմ բավական նոր եւ ուրույն կերպարով` փոքր-ինչ չոր եւ զուսպ բնավորությամբ: Մարմնավորելու եմ ծերանոցի տնօրենի կերպարը, ով ծանր կյանքով է ապրել, բայց մի շրջափուլից հետո նրա վերաբերմունքը փոխվելու է կյանքի հանդեպ, իսկ չոր բնավորությունը՝ փափկելու: Այսինքն` սերը կփոխի ամեն ինչ... Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու»,- ասաց Լուիզան:
Մյուս նախագիծը, որին մասնակցելու է դերասանուհին, եթեր կհեռարձակվի եկող տարվա սկզբին՝ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ նկարահանումներն արդեն մեկնարկել են, բայց մանրամասներ պատմելը դեռ վաղ է:
Շարունակությունը՝ այստեղ