Մենք շարունակելու ենք մայրաքաղաքն առավել հարմարավետ ու մատչելի դարձնելու մեր տեսլականը. Տարոն Մարգարյան
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է։
Վերջին տարիներին Երևանն առավել հարմարավետ և մատչելի դարձնելու ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք որոշակիորեն նպաստել են հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների ինտեգրմանը հասարարակական կյանքին և մայրաքաղաքային առօրյային:
Այդ առումով Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, լսում նրանց առաջարկներն ու դիտարկումները, մասնակից դարձնում իրականացվող աշխատանքների վերահսկմանը՝ այդպիսով ձգտելով հնարավորին ավելի արդյունավետ դարձնել մեր համատեղ աշխատանքը:
Մենք շարունակելու ենք մայրաքաղաքն առավել հարմարավետ ու մատչելի դարձնելու մեր տեսլականը։