Ինչից է մահացել Ալ Կապոնեն. <<Վերջին Կնքահայրը>>
TVԱլֆոնս Գեբրիել «Ալ» Կապոնե (անգլ.՝ Alphonse Gabriel "Al" Capone, հունվարի 17, 1899[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 25, 1947[1][2][3], Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գանգստեր, ով կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է չոր օրենք։ Բացի այդ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։
Կապոնեի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թ. նկարահանված «Սպիով դեմքը» (Ալ Կապոնեի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թ. նկարահանված «Անձեռմխելիները» (Ալ Կապոնեի դերում՝ Ռոբերտ Դե Նիրո, դերերում՝Շոն Քոնների, Քևին Քոսթներ)