Ամանորյա սեղանի ձեւավորման լավագույն գաղափարները 2018-ի համար
TVԻ՞նչ են անում բոլոր մարդիկ Նոր տարվա գիշերը: Ճիշտ է, նստում են սեղանի շուրջը, ուտում են, խմում, ճանապարհում են հին տարին եւ դիմավորում նորը: Եվ հենց այս պատճառով սեղանն Ամանորի կարեւոր բաղկացուցիչ մաս է համարվում: Հասկանալի է, որ առանց համեղ ճաշատեսակների անհնար է այն պատկերացնել: Բայց միեւնույն ժամանակ արժե մտածել նաեւ սեղանի գեղեցիկ սպասքի ու զարդարանքների մասին:
Այսպիսով, ինչպիսի՞ն պետք է լինի ամանորյա սեղանի սպասքադրումը: Ահա դրա հիմնական հատկանիշները:
- Պայծառություն: Նայելով սեղանին՝ բոլորը պետք է հասկանան, որ այն տոնական է: Հետեւաբար սեղանի սպասքադրման համար պետք է ընտրել վառ գույների պարագաներ: Մոռացեք ձանձրալի ամենօրյա առարկաները, ճաշատեսակներ եւ այլ իրեր:
- Գալիք 2018 թվականի խորհրդանիշը կապույտ փայտե այծն է: Իսկ սա նշանակում է, որ սեղանին պարտադիր պետք է լինեն բնական նյութերից, հատկապես փայտից պատրաստված զարդարանքներ:
- Քանի որ այծը կապույտ է, ապա ամանորյա սեղանը ձեւավորելիս ուշադրություն դարձրեք կապույտ, երկնագույն եւ կանաչ գույների երանգներին: Բացի այդ, տեղին կլինեն նաեւ դեղձի, մարմնագույնի, փղոսկրի գույները: