Փոլ ՄաքՔարթնիի առաջին Aston Martin-ը աճուրդի ժամանակ վաճառվել է 1.8 մլն դոլարով
LifeԲրիտանական հանրահայտ The Beatles ռոք խմբի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնիին պատկանող հազվագյուտ ավտոմեքենան՝ Aston Martin DB5 մոդելը, աճուրդի ժամանակ վաճառվել է 1.8 մլն դոլարով:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, այս մասին տեղեկացրել է Bonhams աճուրդի տունը: Նախկին «բիթլի» սեփականություն հանդիսացող արծաթե-բեժագույն ավտոմեքենան արտադրվել է 1964-ին: Բրիտանական ապրանքանիշի հազվագյուտ մոդելի պետհամարանիշում (64 МАС) նշված թիվը խորհրդանշում է արտադրման տարին, իսկ տառերը երաժշտի ազգանցան առաջին երեք տառն են:
Ավելի վաղ աճուրդի էին հանվել The Beatles-ի թմբուկահար Ռինգո Սթարի Austin Mini Cooper 'S'-ը և Էլթոն Ջոնի Bentley S2 Continental Flying Spur մոդելը: