Մշտական խցանումներից հոգնելով՝ չինացին հավելյալ գծանշում է ներկել խաչմերուկում (տեսանյութ)
LifeՉինաստանի Ցզյանսու նահանգի Լյանյունգան քաղաքի բնակիչը 1000 յուանի ($150) չափով տուգանք է ստացել այն պատճառով, որ ինքնուրույն որոշել է վերաներկել խաչմերուկներից մեկում ջնջված ճանապարհային գծանշումը:
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, կատարվածը ֆիքսել են տեսահսկման խցիկները, որոնց պատկերած տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղամարդը հավելյալ սլաք ավելացնում երթևեկության գծերից մեկին:
Տղամարդը մեկնաբանել է, որ ցանկացել է երթևեկության ևս մեկ գիծ ստեղծել՝ ուղիղ երթևեկողների համար, քանի որ մյու երկու գծերը բավարար չեն, և մշտապես խցանումներ են լինում:
Նշվում է, որ ավելորդ սլաքը ճանապարհից արդեն վերացրել են: