Շներն ավելի խելացի են կատուներից. գիտնականներ
LifeԱմերիկացի գիտնականները վերջ են դրել կատուների ու շների սիրահարների հավերժական վեճերին։ Վանդերբիլտի համալսարանի (Նեշվիլ, Թեննեսի) հետազոտողները հայտարարել են, որ շների ուղեղում նեյրոնների քանակը զգալի ավելին է, քան կատուների մոտ։ Արդեն առկա են հստակ տվյալներ. գիտնականները հայտնաբերել են, որ շների ուղեղը պարունակում է մոտ 530 մլն բրգաձև կորտիկային նեյրոններ, մինչդեռ կատուների մոտ նման նեյրոնները կազմում են ընդամենը մոտ 250 միլիոն։
Համեմատած մարդկային ուղեղի հետ, որն ունի 16 մլրդ նման նեյրոններ, շների ցուցանիշները միջին են, սակայն ուղեղի բարձր ակտիվությունը թույլ է տալիս շներին հասկանալու հրամանները։
Հետազոտություններն անցկացվել են ամենախելացի և հեշտ վարժեցվող տեսակի շների՝ ոսկեգույն ռետրիվերների վրա։ Գիտնականները նշել են, որ այդ տեսակի շան ուղեղի ակտիվությունը զգալի բարձր է, քան գորշ արջինը, չնայած գազանի ուղեղը կրկնակի մեծ է շան ուղեղից։