BMW-ն ցուցադրել է i8 Roadster հիբրիդային սպորտքարը (լուսանկարներ)
LifeԳերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 2 մարդու համար նախատեսված i8 Roadster հիբրիդային սպորտքարը՝ բացվող-փակվող տանիքով:
Ինչպես նշում է korrespondent.net կայքը, ուշագրավ նորույթը ներկայացվել է Լոս Անջելեսում:
Ինչ վերաբերում է մեքենայի շարժիչների ընդհանուր հզորությանը, ապա այն 374 ձիաուժ է: Ընդ որում՝ միայն էլեկտրական շարժիչով սպորտքարը կարող է մինչև 120 կմ/ժ արագություն զարգացնել:
Մինչդեռ ներքին այրման շարժիչն ունի 1.5լ աշխատանքային ծավալ, 231 ձիաուժ հզորություն:
Մեքենան, որի գինը դեռևս անհայտ է, վաճառքի կհանվի գարնանը: