Ի՞նչ է սա (պատմություն և տեսանյութ)
LifeՀայր և որդի նստած էին այգում: Որդին թերթ էր կարդում, հայրը` այգին էր ուսումնասիրում: Հանկարծ, մի ճնճղուկ թռավ ծառի վրա, հայրը զարմացած հարցրեց որդուն.
-Տղա՛ս, ի՞նչ է սա:
– Ճնճղուկ է հայրիկ:
Ճնճղուկը ծառից իջավ գետնին ու սկսեց ցատկոտել:
– Ի՞նչ է սա, նորից հարցրեց հայրը:
– Ասում եմ ճնճղո՛ւկ է:
Ճնճղուկը քիչ էլ մոտեցավ նրանց նստարանին, հայրը ևս մեկ անգամ կրկնեց իր հարցը.
-Տղա՛ս ի՞նչ է սա:
-Հայր՛իկ ասում եմ ճնճղո՛ւկ է ճ-ն-ճ-ղ-ու-կ է՛, քան՞ի անգամ ասեմ ճնճղո՛ւկ…
Հայրը գնաց տուն ու բերեց մի հին նոթատետր, բացեց մի էջ ու տվեց որդուն:
Այնտեղ գրված էր.
<< Այսօր իմ տղան 3 տարեկան դարձավ: Մենք զբոսնում էինք այգում և նա մի ճնճղուկ տեսավ: Նա ինձ 21 անգամ հարցրեց թե դա ինչ է: Ես 21 անգամ գրկեցի, համբուրեցի նրան ու հանգիստ պատասխանեցի՝ ճնճղուկ է որդիս>>: