Դինա Ակոպովնայի «թանկարժեք» սուտն ու «գլուխ գովալը»
Դերասանուհի Դինա Ակոպովնան Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որով ի լուր աշխարհի հայտնել է շնորհակալություն՝ «թանկ նվերի համար»: Դերասանուհին այդ կերպ բոլորին հայտնել է, որ նվեր է ստացել թանկարժեք «S կլասի» Mercedes 221 մոդելի ավտոմեքենա:
Բանն այն է, որ մեքենայի պետհամարանիշի վրա գրված է «exclusive rent»: Դինան գրել է, որ վարձակալության տրվող մեքենան նվեր է ստացել: