«Երիտասարդության էլիքսիր», որը կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, բուժել փորկապությունն ու կանխել սկլերոզը
LifeԲոլորն էլ ցանկանում են հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունը, ուստի կախարդական էլիքսիրի փնտրտուքները շարունակվում են մինչ օրս: Շատերը վստահում են միայն ժողովրդական բաղադրատոմսերին, իսկ ոմանք էլ նախապատվությունը տալիս են կոսմետիկ միջոցներին: Սակայն կոսմետիկ միջոցները կարող են էլ ավելի վատացնել վիճակն ու առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ, իսկ ժողովրդական բաղադրատոմսերը ոչ միշտ են արդյունավետ լինում:
Սակայն մասնագետները ներկայացրել են մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի պահպանել առողջությունն ու երիտասարդությունը: Այն ոչ միայն բարելավում է մաշկի գույնն ու որակը և փայլ է հաղորդում աչքերին, այլև ազատում է փորկապությունից և կանխում է սկլերոզի առաջացումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ աչափ արդյունավետ երիտասարդության էլիքսիրի բաղադրատոմսը:
Բաղադրությունը.
· 100 մլ կիտրոնի հյութ,
· 200 գրամ մեղր,
· 50 մլ բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի յուղ):
Օգտագործման եղանակը.
Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել և ընդունել դատարկ ստամոքսին՝ օրական մեկ թեյի գդալ:
Նույն կերպ էլիքսիրը կարելի է պատրաստել ավելի փոքր չափաբաժնով՝ բաղադրիչները խառնելով 1:2:0.5 հարաբերակցությամբ: Օրինակ՝ կարելի է խառնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութը, 2 թեյի գդալ մեղրն ու ½ թեյի գդալ բուսայուղը:
Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua