«Իմ հրաշքն այսօր դարձավ 2 տարեկան». Էմմին տոնում է ավագ որդու տարեդարձը
LifeԱմուսնությունից հետո ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին այսօր տոնում է ավագ որդու` Դանիելի ծննդյան տարեդարձը։ Փոքրիկն արդեն 2 տարեկան է։
Երգչուհին Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տղայի լուսանկարն ու գրել.
«Իմ հրաշքն այսօր դարձավ 2 տարեկան: Բարեմաղթանքներ և բառեր կարող եմ անվերջ գրել, բայց կա մի բան, որն այս տարիքում ամենան է. ուրախ մանկություն քեզ, հոգիս: Ուզում եմ, որ միշտ լրացնես բոլորիս»։
Նշենք, որ Էմմիի կրտսեր որդին` Մարտինը, 8 ամսական է։ 3 տարի առաջ ամուսնացած երգչուհին իրեն երջանիկ է զգում ընտանեկան կյանքում և վայելում է երեխաների խնամքով զբաղվելու բերկրանքը։