Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները՝ մշտական ուշադրության կենտրոնում
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից 2017թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ստացվել է 13800 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների խախտումներ չեն արձանագրվել: