Սուրեն Առուստամյանը` ընտանիքի և նոր նախագծի մասին
LifeTert.am Life–ը գրում է.
«Արմնյուզի» «Առաջին ծրագիր» լրատվական-ժամանցային հաղորդմանը շուտով ևս մի գույն կավելացնի դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը։ Նա առավոտյան ծրագիրը կվարի Արփի Մայիլյանի հետ։ Tert.am Life–ի հետ զրույցում Սուրենը պատմել է նոր աշխատանքի մասին։
«Եթերից հեռուստադիտողին անհրաժեշտ է անկեղծություն, առավել ևս, երբ առավոտյան ծրագիր ես վարում։ Կարևոր չէ, երեկոն ինչպես ես անցկացրել, միևնույն է, առավոտյան պետք է լինես լավ, դրական տրամադրությամբ։ Առավոտյան մարդու ուղեղը դեռ քնած է, պետք չէ այն ծանրաբեռնել, ուղղակի պետք է փորձես դրական էմոցիաներ փոխանցել հեռուստադիտողներին, որպեսզի հետաքրքրությամբ դիտեն հաղորդումը»,– ասաց նա։
Սուրենը մասնակցում է եթերի նախապատրաստական փուլին։ Նա կարևորում է հաղորդավարի մասնակցությունը ստեղծագործական գործընթացին և դեմ է միայն տեքստին ծանոթանալով եթեր դուրս գալուն։ «Ուրախ եմ, որ նման պրոֆեսիոնալ, մեծ թիմի հետ եմ աշխատելու, հուսամ `միասին կկարողանանք էլ ավելի լավ աշխատել և կարդարացնեմ նրանց սպասելիքները»,– նշեց Սուրենը։
Դերասանից հետաքրքրվեցինք, թե իր մասնակցությամբ ի՞նչ գույն կավելանա «Առաջին ծրագրին». «Իմ սիրելի գույնը կանաչն է, որը կյանքի գույնն է։ Կավելացնեմ կանաչ գույնը, որը բարձր տրամադրություն, թարմություն կհաղորդի և կապահովենք ուրախ առավոտ հեռուստադիտողների համար»։
Անդրադառնալով թատերական գործունեությանը` Սուրենն ասաց, որ զգում է պակասն իր կյանքում։ «Թատրոնում եղել եմ 10 տարեկանից։ Թատրոնին պետք է ամբողջությամբ նվիրվես, կողմնակի ոչինչ չանես։ Ես սիրում եմ նաև հեռուստատեսությունը, չեմ կարող կիսով չափ նվիրվել թատրոնին, կիսով չափ` հեռուստատեսությանը։ Թատրոնի կարիքը շատ եմ զգում, մտքեր ունեմ ներգրավվելու նախկինում խաղացածս ներկայացումներում, սակայն այժմ սնուցվում եմ այն կերպարներով, որոնք մարմնավորում եմ հեռուստատեսությունում։ Հիմա աշխատում եմ «Ազիզյաններ» սիթքոմում։ Որպես դերասան` մաքսիմալ հաճույքը ստանում եմ սերիալներում և ֆիլմերում»,– ասաց նա։
Շարունակությունը՝ այստեղ