ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին
ՀասարակությունՆոյեմբերի 13-ին, ժամը 04:02-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Եղվարդ-Երևան հատվածի 4-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 35 FL 698 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ռ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: