ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան


Ձմռանն ընդառաջ

Վերլուծություն

Վերջին տարիներին ամերիկյան հայտնի HBO հեռուստաընկերության եթերում հերարձակվող ռեյտինգային բազմասերիանց Գահերի խաղը ֆիլմի ամենբնութագրական արտահայտություններից է Ձմեռը մոտենում է նախադասւթյունը։ Ֆիլմին հետևղները կվակայեն, որ այնտեղ կատարվղ իրադարձությւնների կապակցությամբ Ձմեռը մոտենում է արտահայտությունն  իսկապես էլ սպառնալից է հնչում։ Սակայն պետք է խոստովանել, որ հայաստանյան իրականության մեջ ձմռան մոտենալը ոչ պակաս սպառնալից իրողություն է հայաստանյան հասարակության գերակշիռ հատվածի համար և սա բոլորովին էլ գեղարվեստական նկարագրություն չէ։

Ամեն տարի, սկսած հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից՝ կախված տարածաշրջանից, Հայաստանն  անցնում է ձմեռային ռեժիմի։ Քաղաքային և գյուղական բնակավայրերում ձմռան նախապատրաստւթյունները սկզբունքորեն տարբերվում են՝ հիմնականում պայմանավորված քաղաքային և գյւղական բնակավայրերում բնակարանի ջեռուցման համար օգտագործվող էներգակիրներով։

Ընդհանրապես բնակարանի ձեռուցման համար օգտագործվում են երեք հիմնական էներգակիրներ՝ գազ, փայտ և էլեկտրաէներգիա։ Օգտագործվում են նաև արևային և այլ աղբյուրներից ստացված էներգիաները, որոնք ներկայումս Հայաստանում մեծ տարածում դեռևս չունեն։

Հասկանալի է, որ ջեռւցաման նպատակով օգտագոչծվող գազի հիմնական ծավալները բաժին են ընկնում հիմնականում քաղաքային բնակավայրերին, քանի որ քաղաքաբնակները ընտրւթյան մեծ հնարավորություն պարզապես չունեն։ Իհարկե, 1990-ականներին այս պատկերը փքր ինչ այլ էր, քանի որ շրջափակման և գազի բացակայության պայմաններում մեր քաղաքացիները բնակարանների ջեռւցման իսկ ավելի ճիշտ կլինի ասել ձմեռը հաղթահարելու համար օգտագործւմ էին այն ամենը ինչը վառվում էր՝ սկսած կերոսինից ու մազութից, վերջացրած կաուչուկային թափոններով, հնամաշ անվադողերով և այլն։

Սակայն 1990-ականներին էլ փայտը մնում էր բնակարանների ջեռուցամն հիմնական միջոցը, ինչի արդյունքում էլ այս շրջանում հսկայական վնաս հասցվեց Հայաստանի անտառածածկ տարածքներին։ Այս տարիներին կատարված անկանոն և անխնա ծառահատումները թեկուզ և որոշ դեպքերում անդառնալի հարվածներ հասցրեցին Հայաստանի բնությանը, սակայն միևնւյն ժամանակ պետք է նշել, որ 1990-ականներին Հայաստանի ողջ բնակչությունն ուներ գոյություն պահպանելու խնդիր և գազի բացակայության պայմաններում փայտն այլընտրանք չուներ համենայնդեպս քաղաքական բնակավայրերւմ, քանի որ գյւղական բնակավայրերում որպես վառելանյւթ օգտագրծվում էր աթարը։

Եթե այս իրավիճակը ինչ-ր տեղ հասկանալի էր 1990-ականներին, ապա այն առնվազն հարցեր է հարւցում ներկայումս։ Ըստ էության ընդհանուր առմամբ ջեռուցման խնդիրը մեր քաղաքացիները ներկայումս էլ լուծում են բոլր հնարավոր տարբերակներով։ Խնդիրն այն է, որ վերջին տարիների գազի թանկացումները կրկին բերել են մի իրավիճակի, երբ քաղաքացիները հետզհետը սկսում են փնտրել ջեռուցման այլընտրանքային միջոցներ։ Այ մասին են վկայում նաև պաշտոնական վիճակագրական տվյալները։

Այսպես ՝ 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներկրվել  1․87 միլիարդ խմ գազ, ինչը 2․6 տոկոսով պակաս է 2015 թվականի տվյալներից։ Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ քաղաքացիները կամ սկսել են տնտեսել կամ էլ պարզապես գազը փոխարինում են այլ էներգակիրներով։ Նույն պատկերն է նաև էլեկտրաէներգիայի պարագայում՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016 թվականի հունվար դեկտեմբերին ՝ ձմռան ամենացուրտ ամիսներին, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6․2 տոկսով։

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ գազի և էլեկտրաէներգիայի օգտագործման նվազումը բնականաբար բերում է վառելափայտի օգտագործման ծավալների և իհարկե գնի ավելացմանը։

Եթե 2016 թվականին վառելափայտը քաղաքացիներին հասանելի էր մեկ խմ դիմաց 18-20 հազար դրամով, ապա արդեն իսկ այս տարի մեկ խմ փայտի գինը հասնում է մինչև 25 հազար դրամի։

Սակայն անգամ նման պայմաններում, քաղաքացիները շարունակում են նախընտրել այլընտրանքային էներգակիրները կապույտ վառելիքից, ինչի միակ պատճառը գազի գինն է։ Ներկայումս անշուշտ կան բարդ մաթեմատիկական հաշվարկներ այն մասին, թե ինչ ծավալի գազ է անհրաժեշտ ձմռան ամիսներին բնակարանային մեկ մետր քառակուսի տարածքի ջեռուցման համար, սակայն որպեսզի չներկայացնենք բլոր այդ հաշվարկները, ուղղակի խոսենք այն թվերի մասին, որոնք վճարում են մեր քաղաքացիները ձմռան ամիսներին՝ բնակարանի ջեռուցման դիմաց։ Միջին հաշվարկներով հունվար-դեմտեմբեր-փետրվար ամիսներին 4 անձից ակզմված ընտանիքը երեքսենյականոց բնակարանի ջեռուցման համար վճարում է միջինում 60-80 հազար դրամ, իսկ 4-սենյականց բնակարանի  համար՝ 80-120 հազար դրամ։

Խոստվանենք, որ այս թվերն ինքին վկայւմ են այն մասին, որ ոչ բոլոր ընտանիքները կարղ են իրենց թույլ տալ բնակարանի ամբղջական ջեռւցում, այն պարզ պատճառով, որ

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է ընդամենը 55 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը գործնականում 100-120 հազար դրամ։ Այս պայմաններում մեր քաղաքացիները հարակադրված են անցնել  տնտեսման ռեժիմի՝ այն է ջեռուցել բնակարանի մի մասը, տեղափոխություններ կատարել բնակարանում կամ այսպես ասած հավաքվել մեկ սենյակում, վատ ջերմամեկուսացմամբ պատուհաներին ցելֆան փակցնել և այլն։ Սրանք գրծղություններ են, որոնք անում ենք մենք բոլորս։

Պատկերն իհարկե մի փոքր այլ է գյւղական բնակավայրերւմ, որտեղ առկա է գազի այլընտրանք։ Թերևս սա է պատճառը նաև, որ զավեշտի հասնող պահանջարկ է ձեռք բերում աթարը՝ կամ նույն ինքը չրացած գոմաղբը։ Վերջինիս մեկ խորանարդ մետրը վաճառվում է 10-12 հազար դրամով։ Միջինացված հաշվարկներով գյուղական բնակավայրերում 3-4 սենյականց բնակարանի նորմալ ջեռուցման համար քաղաքացւն անհրաժեշտ է  4-5 խորանարդ մետր վառելափայտ՝ մոտավորապես նույն քանակի աթարի հետ մեկտեղ։ Այլ կերպ  ասած այն մոտավոր գումարով, որը քաղաքացին պետք է վճարեր գազի դիմաց մեկ-մեկուկես ամիս բնակարանը ջեռւցելու համար, ձեռք բերվում փայտ և աթար, որը բավականացնում է ինչպես ժողովրդական լեզվում է ասվում, ձմեռը հանելու համար։

Այս իրավիճակն անշւշտ բերում է նաև հետաքրքիր նորարությունների, որոնցից մեկն այսպես ասած ունիվերսալ վառարաններն են։ Վերջիններս որպես կանոն ինքնաշեն են և հարամարեցված են ինչպես գազով, այնպես այլ վառելանյութով աշխատելու համար։

Իհարկե նորարարությունները չեն շրջանցում նաև աթարի արտադրության գործընթացը և հնարամիտ գյւղացիները գյուղտեխնիկայի վրա հարմարեցնում են հաստոցներ, որոնք այսպես ասած ֆորմայով աթար են արտադրում թաց գոմաղբից։

Անշուշտ այս նորարությունները հետաքրքիր են և հաճելի ժամանացային դիտման նյութ, սակայն մյուս կողմից պետք է խոստովանել, որ 21-րդ դարում ուրախանալ աթար արտադրող հաստոցով, փոքր ինչ տարօրինակ է։

Անշուշտ, պետք է ասել նաև, որ 21-րդ դարին հատուկ էներգիայի աղբյուրներից է արևային էներգիան, որի կիրառությւնը վերջին տարիներն սկսում է տարածում ստանալ։ Սակայն այս պարագայում նույնպես առկա է ֆինանսական խնդիրը։ Ճիշտ է պետք է շեշտել, որ արևային կայաների նկատմամբ որևէ հարկատեսակ նախատեսված չէ, և կառավարությունն ինքն էլ շահագրգռված է խթանել այս կայանների տարածումը։ Տարբեր հաշվարկներվ մինչև 150 կվատտ արևային կայանը ի զորու է հոգալ մեկ ընտանիքի խնդիրները և նույնիսկ ավելցուկային էներգի արտադրել, որը տնտեսվարողը կարող է վաճառել Հայաստանի էլցանցերին, սակայն վերջիններիս տեղադրումն էլ բավական թանկ հաճույք է, որը քչերը կարող են իրենց թույլ տալ։

Անշուշտ, բնական էներգիա աղբյուրներից արևից, քամուց ստացված էներգիան կլինի նախընտրելի լուծում բոլորի համար, թերևս հենց այս ուղղությամբ պետք է մտածեն կառավարությունն  ու բոլոր պատկան մարմինները, սակայն ներկայիս իրականությունն այն է, որ յուրաքանչյուր տարի միջինում Հայաստանում իրացվում է շուրջ 90 հազար խմ փայտ և փայտանյութ, գազի սպառման ծավալներին զուգահեռ աճում է փայտի և այլ վառելիքատեսակների գինը։ Մեծ հաշվով խնդիր չեն լուծում նաև սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված զեղչերը գազի գնի պարագայում։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ գազի և էլեկտրաէներգիա սպառման ծավալների նվազումը մանավանդ ձմռան ամսիներին, դեռևս չի նշանակում, որ քաղաքացիները անցում է կատարում փայտով ջեռուցմանը, այլ պարզապես վկայում է այն մասին, որ մեր քաղաքացիները թանկ էներգակիրների այլընտրանքը տեսնում են մի քիչ մրսելու մեջ։

 Ա․Մ․

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները
Ամենադիտված