Պեսկով. Կրեմլում տեսել են նոր օֆշորային սկանդալի մասին հրապարակումները
Ուշադրության կենտրոնումԿրեմլում տեսել են նոր օֆշորային սկանդալի մասին հրապարակումները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Դուք գիտեք, որ դա պետական ընկերություն չէ, այլ մասնավոր։ Այդ պատճառով այս դեպքում մենք, իրոք, տեսել ենք լրատվամիջոցների հրապարակումները, բայց մենք չգիտենք մանրամասները»,– ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ–ում հրապարակել էին Appleby իրավաբանական ընկերության փաստաթղթերի արխիվը։ Բերմուդյան ընկերությունը զբաղվում էր օֆշորների գրանցմամբ։ «Դրախտային դոսյե» (Paradise Papers) անվանումը ստացած նյութերում հիշատակվում են ավելի քան 120 համաշխարհային առաջնորդների անունները։ Նրանց թվում է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը, որը կապ ունի գազի վերամշակմամբ զբաղվող նավթաքիմիական «Սիբուր» ռուսական ընկերության հետ համագործակցող Navigator Holdings ընկերության հետ։
Paradise Papers. Հրապարակվել են «պանամական դոսյեին» համադրելի բացահայտումներ