Նալբանդյանն Իսրայելում կքննարկի դեսպանատուն բացելու հարցը. փորձագետ
Ուշադրության կենտրոնումՄիջպետական հարաբերություններ ունենալը, բայց դրա հետ մեկտեղ դեսպանատներ չունենալը նույն բանն է նշանակում, ինչ հեռավորությամբ ամուսնանալը
Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել կապված է դեսպանատուն բացելու հարցի լուծման հետ: Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Իսրայելի փոխհարաբերությունները անոմալիա են եւ նոնսենս ինչպես Հայաստանի, այնպես էլ Իսրայելի համար:
«Միջպետական հարաբերություններ ունենալը, բայց դրա հետ մեկտեղ դեսպանատներ չունենալը նույն բանն է նշանակում, ինչ միմյանցից հեռու գտնվելով ամուսնանալը»,- պարզաբանեց Նավասարդյանը: