Արցախում վիրավորված զինծառայողի վիճակի մեջ դրական դինամիկա կա
ՀասարակությունԱրցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց դրական դինամիկա կա: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
Ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանը բեկորային վնասվածքներ ունի դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք: Վիրահատության մասին, ըստ Արտաշես Խաչատրյանի, դեռ վաղ է խոսելը: Նշենք, որ զինծառայողը գտնվում է անգիտակից վիճակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊՆ-ի տեղեկատվության, Արցախում 2017թ. նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: