Ուկրաինան մտադիր է Ռուսաստանին հեղեղել միջազգային դատական հայցերով
ՄիջազգայինՈւկրաինան մտադիր է Ռուսաստանի դեմ միջազգային կազմակերպություններում եւ դատարաններում հայցեր ներկայացնել, որպեսզի Մոսկվային ստիպի Ղրիմի համար թանկ վճարել։ Այս մասին krymr.com կայքի հետ զրույցում ասել է թերակղզում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Բորիս Բաբինը։
«Ամեն բանաձեւ, դատարանի ամեն որոշում հեշտացնում է միջազգային հանրության գործը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար։ Հիմա Կիեւը պետք է առաջին հերթին ֆիքսի, որ Ռուսաստանը չի կատարում մեջլիսի շուրջ պահանջներն ու ուկրաիներեն կրթություն չի ապահովում»,- ասել է Բաբինը։