Որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քարոզարշավը և դուրս գալ ընտրապայքարից. Կարեն Համբարձումյան
ՔաղաքականությունՍիրելի´ հայրենակիցներ, գնահատելով Սիսիանի տարածաշրջանում նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքը, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ թիմակիցներիս հետ երկարատև քննարկումներ իրականացնելուց հետո ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քարոզարշավը և դուրս գալ ընտրապայքարից։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներից յուրաքանչյուրին՝ ինձ աջակցելու և սատարելու համար: Ես շարունակելու եմ մնալ ձեր կողքին և իմ կուսակիցների հետ միասին անելու եմ առավելագույնը համայնքի բնակիչների խնդիրները բարձրաձայնելու և լուծելու համար: Ինձ համար հարազատ համայնքի յուրաքանչյուր ընտանիքի խնդիր շարունակելու է լինել նաև իմ խնդիրը: Լինելով մտահոգ Սիսիանի վաղվա օրվա նկատմամբ՝ իմ ուժերի ներածին չափով լինելու եմ իմ համայնքի կողքին։ Վստահ եմ՝ ըմբռնումով կմոտենաք իմ այս որոշմանը, որն ունի իր հիմնավոր պատճառները։
Հարգանքներով՝ Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյան