Հայաստանն ու Գազպրոմի վտանգները․տնտեսական լիկբեզ

Փոքրիկ տնտեսական լիկբեզ: Տեսեք. Նորվեգիայում հիփոթեքը տրվում է մոտ 3%-ով: Հայաստանում այն տրվում է 14%-ով: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու: Պարոն վարչապետ խոսքն իհարկե առաջին հերթին ձեր մասին է:

Ուրեմն, Նորվեգիայի ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5% է, Հայաստանինը 6% է: Սա այն տոկոսն է, որով երկրի ԿԲ-ն նույն երկրի բանկերին պատրաստ է փող տալ, կոպիտ ասած, փողի գինն է: Նորվեգիայում փողը շատ էժան է, որովհետև նախևառաջ այդ փողը շատ է: Նրանք պատմականորեն շատ փող են ունեցել իրենց ռեսուրսների հաշվին, լուրջ բնական ռեսուրսների, ոչ թե, ասենք՝ Ջերմուկի: Էժան տոկոսի երկրորդ պատճառը տարատեսակ ռիսկերի բացակայությունն է: Մարդիկ մշակույթ են հովանավորել, որը ստեղծել է քաղաքացի, որը ստեղծել է քաղաքական համակարգ, որը ստեղծել է տնտեսական համակարգ: Համակարգերը կայուն են աշխատում և ապահովագրված են ներսից և դրսից: Ներսից իրենց մշակույթի գործիչներն են ապահովագրում, իսկ դրսից՝ ՆԱՏՕ-ն:

Այս ամենի շնորհիվ Նորվեգական բանկը կարող է գնալ իրենց ԿԲ-ից փող վերցնել 0,5%-ով, դրան գումարել սեփական օպերացիոն ծախսերը՝ մոտ 1% (աշխատավարձ ա, բանկի տարածքի փող ա, լույս ա, կոմպ ա.. ու տենց), հետո դրան գումարել ակնկալվող կորուստները մոտ 1% (այսինք վարկ, որը հետ չես կարենալու ստանաս), գումարել սեփական շահը մոտ 0,5% ու մի 3%-ով հիփոթեք տալ միջին Նորվեգիացուն և տարեկան աշխատել, շատ կոպիտ հաշվարկով, մոտ 2,3 միլիարդ դոլար:

Հայաստանի ռիսկայնությունը շատ ավելի բարձր է: Այստեղ պատերազմ է: Հայաստանի թշնամիները (և բարեկամները) կարող են ցանկացած պահի կործանել երկիրը: Ավելին, քանի որ բնակչության մշակույթը ձևավորված է կռապաշտ կրոնի ու կեղծ պատմության վրա, չկա նաև ներքին ստաբիլություն, ինչը իր հերթին թշնամիներին և բարեկամներին հնարավորություն է տալիս 9 տարին մեկ երկրում հեղաշրջում անել: Ըստ այդմ, մեր ԿԲ-ն համարում էր, որ 8%-ը համարժեք տոկոս է Հայաստանում բակերին փող տալու համար: Հերթական հեղաշրջումից հետո, հերթական փրկիչը պնդեց, որ դա շատ է, որ երկիրը իրականում ավելի լավն է, քան համարվում է, իսկ ԿԲ-ն ավելի վատը: «Որորշվեց» ՎՏ-ն իջեցնել 6%:

ՀՀ բանկերը իրենց ծախսերը հաշվում են նորվեգիացիներին համահունչ: 6%-ին գումարում են օպերացիոն ծախսերը՝ մոտ 2,5%, հետո գումարում ակնկալվող կորուստները՝ մոտ 3%, հետո գումարում են սեփական շահը՝ մոտ 2,5% ու մոտ 14%-ով վարկ տալիս՝ տարեկան մի 100 միլիոն փող աշխատելու ակնկալիքով: Սա թվում է, թե մեծ թիվ է, բայց այն նախ 23 անգամ ավելի քիչ է, քան նույն գործը անող նորվեգացու շահույթը, իսկ երկրորդ հերթին, այս գումարը բաժանվում է քսան բանկերի միջև: Բայց դա էլ դեռ ամենը չէ, այդ հարյուր միլիոնն էլ փաստացի փոշիանում է, երբ, օրինակ 2017-ի օգոստոսի նման, մեկ ամսում բանկային համակարգը 12 միլիոն դոլարի համարժեք վարկ ա դասակարգում, որպես ժամկետանց: Փաստացի ՎՏ իջեցնելը իմաստ չուներ, քանի որ խնայված 2%-ը (8%-6%) չեղարկվել է ժամկետանցների աճի շնորհիվ, ու եթե առաջ բանկիրը 3%-ի կորուստ էր նախատեսում, հիմա կկանխատեսի 5% ու վարկը կառաջարկի նույն 16%-ով, որն ի սկզբանե պետք է լիներ: Ու արանքում ԿԲ պահուստները ահագին կորուստ կկրեն, որը հեչ պարտադիր չէր:

Իսկ նորվեգացի բանկիրը այդ խնդրի առաջ չի կանգնում, որովհետև, ի թիվս այլ պատճառների, այդ երկրի վարչապետը այլ երկրի դեսանտնիկ չէ ու, նույնիսկ եթե լիներ էլ, ապա չէր կարողանա սահմանադրություն խախտել՝ տարատեսակ սպառնալիքներ ակնարկելով: Ներկա պահին ԱՄՆ-ում, նախագահ դարձած դեսանտնիկը, դրա վառ ապացույց է: ԱՄՆ-ում, նախագահ նստած դեսանտնիկի շտաբի պետին, արդեն կալանավորել են, իսկ իր օգնականին արդեն «պետության դեմ դավադրություն» հոդվածով մեղադրանք են ներկայացրել, գաղտնի կալանավորել են, վրան միկրոֆոն կպցրել ու երկու ամսով բաց թողել, որ ինֆո հավաքաի, բերի: Շտաբի պետին նույն մեղադրանքը դեռ չեն ներկայացրել, քանի որ, ԱՄՆ օրենքներով, նախագահը կարող է ներում շնորհել ցանկացած դաշնային հանցագործի, բացի ֆինանսական հանցագործից: Ու շտաբի պետին հենց ֆինանսական մեքենայությունների մեղադրանք են ներկայացրել, որ դեսանտնիկը նրան չկարողանա ներում շնորհել, որ հետո դեսանտնիկն էլ դատվի: Վոբշեմ՝ ընդեղ մշակույթ կա, քաղաքացի կա, համակարգ կա, մեր մոտ չկա: «Մեր» դեսանտուրայի հետ կամ պիտի լեզու գտնես, կամ լիկվիդացնես, ու հետո ինքդ լիկվիդանաս Վանոի պես:

Բայց էս հլը մի կողմ դնենք ու վերադառնանք մաթեմին: Կարծում եմ իմաստ չունի բացատրել, թե ինչու են հայերը 3 անգամ ավելի հաճախ դասակարգվում, քան նորվեգացիք: Նաև իմաստ չունի բացատրել, թե ինչու են իրենց օպերացիոն ծախսերը մերինից ՏՈԿՈՍԱՅԻՆ առումով ավելի ցածր: Անդրադառնամ միանգամից ՎՏ-ին: Մենք Նորվեգիա չենք, չունենք իրենց ռեզերվները, բայց ունենք մեր պետ բյուջեի չափ համեստոտ ռեզերվ: Ինչպես արդեն նշել եմ, այդ փողը ԿԲ-ն տալիս է 6%-ով ոչ թե 0,5%-ով, քանի որ կան ռիսկեր:

Մի քանի ռիսկի օրինակ բերեմ, որ ավելի ընկալելի լինի. մեր արտարժույթի բորսան շատ փոքր է և, ըստ այդմ, խոցելի է հնարավոր դիվերսիաների համար: Օրինակ, եթե ինչ որ մի սուբյեկտ բորսայում ուզենա մեկ օրում 60 միլիոն դոլարին համարժեք դրամ վաճառել, դա սարսափելի հետևանքների կարող է բերել: Բարեբախտաբար նման սուբյեկտները քիչ են Հայաստանում, այնուամենայնիվ կա առնվազն մեկը՝ Գազպրոմ Արմենիան: Ու ամեն անգամ, երբ Գազպրոմը Հայաստանից փող է տանում, ԱՇԻԲ բանկը ԿԲ-ի հետ միասին ահագին չարչարվում են, որ գործարքի մյուս օրը ձեր ջեբի տաս հազար դրամը չլինի համարժեք տաս դոլարին, իսկ դրա հաջորդ օրը՝ մեկ դոլարին:

Կա պատերազմի ռիսկ: Օրինակ, եթե հանկարծ Իրանը որոշի, որ վերջը Հայաստանի տարածքով պիտի դեպի Եվրոպա գազ տանի, ոչ թե ասենք Սիրիայի, ուրեմն լինելու է պատերազմ, որովեհտև նույն Գազպրոմը այդ որոշումը դժվար թե ողջունի, քանի որ դա խոստանում է իրենց զրկել տարեկան 600 միլիոն դոլարից Հայաստանում և տրիլիոնավոր դոլարներից Եվրոպայում: Իրականում մեր երկրում պատերազմի այլ շարժառիթ գոյություն չունի: Էդ «պատմական հողեր» ֆուֆլոն զուտ քող է: Ու քանի որ ՀՀ-ն իր ՀՆԱ-ի առնազն 5%-ը ծախսում է ՊՆ-ի վրա այդ պատերազմը ակտիվ փուլ դեռ չի մտել: Սակայն եթե մենք Նորվեգիայի նման 1,5% ծախսեինք ՊՆ-ի վրա ու խնայված միջոցները տուպը տայինք ԿԲ-ին ապա ՎՏ հնարավոր կլիներ ահագին իջեցնել: Ինչևէ, հիմա կա տրուբա ու ըստ այդմ կա ռիսկ:

Կա ներքաղաքական ռիսկ, քանի որ ԿԲ-ի ակտուարը շատ լավ գիտի, որ, մի պայմանական «Տուարեգ» նվիրելով մի պայմանական համապետական «Հրապարակ» թերթի պայմանական «ասմունքողին», որոշ ժամանակով հանրային գիտակցության մեջ կամրապնդվի այն գիտակցությունը, որ գողը ոչ թե բօզ է, այլ՝ հերոս: Նորվեգիան իր ուզած մշակույթն է հովանավորում, իսկ մենք մեր Շուշան Պետրոսյաններին ու Հրանտ Թոխատյաններին: Սակայն «ասմունքողի» հովանավորները շատ ավելի հարուստ է դրա համար իրենց մշակույթն է դառնում դոմինանտ: Չեն կարա Շուշանն ու Հրանտը մրցեն Գազպրոմի ու Նաումանի Հիմնադրամի հետ: Ճիշտ հասկացեք, զուտ մշակույթը ԿԲ ակտուարի վերջին չի, պարզապես խնդիրը նրանում է, որ երբ գողը ոչ թե բօզ է այլ հերոս, նա ավելի շատ է գողանում (կլաստերինգի էֆեկտով), իսկ դա բերում է նրան, որ մարդիկ վարկ չեն մարում, իսկ դա բերում է ԿԲ ռեզերվի սպառմանը: Նենց որ, էդ 6%-ի մեջ մի կլորիկ տոկոս են կազմում «հացբերողները», եվրոտեռորիստները, լրագրիստ-ասմունքողները, «ընդդիմության» երանգների հավաքածուն և կեղծ «դրական սպասումները»:

Կոպիտ ասած 6%-ը կարելի էր էականորեն նվազեցնել, պարզապես ասելով, որ «Ծռերը» հանցագործ են, ու որ հանցագործը պիտի մեկուսացվի: Բայց դե պարզ ա չէ՞, որ Գազպրոմը չի կարող իր շահերի անվտանգության գործոններից մեկին տենց հեշտ «սլիվ» անի:

Հ.Գ. հետաքրքիր զուգադիպությամբ բոլոր բերված ռիսկերը ուղղակիորեն առընչվում են Գազպրոմի հետ: Չկա գեթ մեկ այլ գործոն, որը համեմատելի կշիռ կունենար ՎՏ հաշվարկման ֆորմուլայում: Այսինքն, ակտուարի լեզվով ասած, հիմնական ռիսկ ֆակտորը Գազպրոմն է: Ռիսկ մենեջերի լեզվով ասած՝ ռիսկը կամ պիտի կառավարես, կամ լիկվիդացնես: Հիմա Ազատիչը աշխատում է կառավարել հիմնականում հեջինգի գործիքներով, ես էլ աշխատում եմ կողքից օգնել՝ ռիսկ ֆակոտրի տեղեկատվական պիկերը կոռեկտիրովկայի ենթարկելով, բայց մեկ ա վստահ եմ, որ տվյալ դեպքում, մեր ռիսկ ապետիտը հաշվի առնելով, տվյալ ռիսկ ֆակտորը անհրաժեշտ է լիկվիդացնել: Զուտ ակադեմիական ու մաթեմատիկական առումով դա է ճիշտը:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից 

loading...
Նա գնեց մեքենա և դիմացի նստարանի մոտ գտնվող դարակից հայտնաբերեց այս նամակը, որը տակնուվրա արեց ամեն ինչ Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Երկրպագուներից մեկը պատրաստվում է 0.5 լ «Նոյ» ուղարկել Հենրիկ Մխիթարյանին Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Թեստ. Կանխագուշակեք Ձեր ապագան Դստերը տաքացնելու համար 1մլն 964 հազար դոլար է այրել. իր զոհերին անձամբ սպանող հանցագործը Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ Հաուս»-ը «հոր դուքյան» անվանողի և Միհրանի ու Արփիի միջոցով ռեյտինգ ապահովելու մասին Ի՞նչից պետք է խուսափել սեքսից հետո Պերեսը դժգոհ է «Ռեալ»-ի 3 ֆուտբոլիստի խաղից Ինչպիսի՞ եղանակ սպասել առաջիկա օրերին Վոլոչկովան սեր է խոստովանել ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովին Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ըստ ժողովրդական հավատալիքների. Իսկ դուք երբևէ խախտե՞լ եք դրանք Ժոզե Մոուրինյոն թիմում տեղ չունի Հենրիխ Մխիթարյանի համար Ո՞ւմ և ինչի՞ պատճառով Էլեն Ասատրյանն ու նրա սիրելին բաժանվեցին. դերասանուհին անկեղծանում է առաջին անգամ Ամուսնու սպանությունը պատվիրել էր կինը 20 հազար դոլարով. մանրամասներ Երեւանում կատարված սպանությունից Մարադոնա. Ռոնալդուն ասել է, որ լավագու՞յնն է աշխարհում. նրան ասեք, թող չհիմարանա Ամենասարսափելի ՀԱՅ «օրենքով գողը». Նրանից դողում է ողջ աշխարհը… Հետաքրքիր Բացահայտում. Պարզվում է ժամանակին Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը սիրավեպ են ունեցել Աշխարհի մարմնավաճառները. այդքան տարբեր ու այդքան նման Գերմանիայում 145 կգ կշռող կինն ընկել է լոգարանի մեջ և չկարողանալով դուրս գալ՝ մի քանի օրից մահացել Տղամարդը` չնայած կնոջ աղերսանքներին, նրան ստիպել է խմբակային սեքսով զբաղվել (չափահասների համար) Ահա թե իրականում ինչպես սպանվեց Արամ Ասատրյանը. մահվան առեղծվածը բացահայտված է 70 տարի առաջ այս վայրում ավտոմեքենաների հասարակ խցանում էր․ Հետո բոլորը պարզապես լքեցին իրենց փոխադրամիջոցները և հեռացան․ Պատճառն իրոք անհավանական է
Ամենաընթերցված
Արգամ Աբրահամյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը... «Է՜՜խխխ ուր է Հայաստանում մարդ». իրեն հաղորդավարու... Առաջարկվում է Երևանում ունենալ Զարուհու նրբանցք Վերջապես. Էմմին ամուսնու հետ լուսանկար է հրապարակե... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությամբ. ... Տաթևիկ Ադումյանին և Վաչե Ամարյանին կրկին միասին են... Ալինա Մարտիրոսյանը ամուսնու հետ նոր լուսանկար է հր... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այսօրվ... Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ին... Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Տե... Ինչո՞ւ է ՊԵԿ-ի «հատուկ գործողությունների» թիրախում... Ստիպել աշխարհին հայկական սպորտին վերաբերվել «հավաս... Տարոն Մարգարյանը շնորհավորել է Սոցիալական աշխատող... Հայաստանն ու Գազպրոմի վտանգները․տնտեսական լիկբեզ Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկ... Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց ցանկացած խնդրին լո... «Կուզեք նեղացեք, հիասթափվեք ինձանից, բայց…»․ Լուսի... Այսուհետ Նոյ-Գուչչի համատեղ բրենդն աշխարհին կներկա... «Նոյ-Գուչչի» բրենդը ըստ արժանվույնս ներկայացնում է... «Գուչչի Նոյ» հայ-իտալական բրենդը նոր էջ է Հայաստան...
website by Sargssyan