Վարչապետը այսօր մեկնում է Տաշքենդ. նա կմասնակցի ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստին
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 2-ին, օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաեւ այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: