Թուրքիան դեմ է Սիրիայի քրդերին Աստանա հրավիրելու ՌԴ որոշմանը
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդես է եկել օրակարգային խնդիրների վերաբերյալ ելույթով։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել է Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում Սիրիայի քրդերի PYD–ին հրավիրելու թեմային։
Նա հայտարարել է, թե Թուրքիան կտրականապես դեմ է PYD-ին Աստանա հրավիրելու ՌԴ–ի որոշմանը։ «Մենք համաձայն չենք, որ Սիրիայի PYD–ն մասնակցի Աստանայի պլատֆորմին։ Մենք PYD–ին ահաբեկչական ենք համարում։ Սիրիայի այլ քրդեր կարող ենք մասնակցել, բայց ոչ PYD–ն»,–ասել է Իբրահիմ Քալընը։