Այս ամիս որ պատգամավորներն են մեկնելու գործուղման եւ որ երկրներ. ԱԺ-ն ցանկ է ներկայացրել
ՔաղաքականությունՀայաստանի Ազգային ժողովը ներկայացրել է, թե ԱԺ որ պատգամավորներն են այս ամիս մեկնելու գործողությունների եւ ինչ նպատակով:
Մասնավորապես, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը (2017 թ. նոյեմբերի 6-9-ը ներառյալ) եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը (նոյեմբերի 6-10-ը ներառյալ):
Իսպանիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիլար Ռոխոյի հետ հանդիպելու համար 2017 թվականի նոյեմբերի 6-ից 8-ը ներառյալ Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը եւ Արարատ Զուրաբյանը:
Եվրոպայի խորհրդի հրավերով «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահում. ժողովրդավարական ընտրությունների մարտահրավերները» խորագրով տարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 8-ից 11-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ Թագավորություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ռուստամ Մախմուդյանը, Լուիզա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը: