Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկերների» հանդեպ

Գագիկ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Երեկ «Առինջ մոլի» առևտրականները հավաքվել էին Ազգային Ժողովի դիմաց և պահանջում էին, որպեսզի ՊԵԿ-ը հրաժարվի իր նոր հարկային պայմաններից, որոնք ներկայացվել են առևտրականներին։ Ըստ այդ նոր պայմանների՝ առևտրակաները պետք է իրականացնեն իրենց ապրանքների լիարժեք փաստաղթղթավորում, ինչը նրանց համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ։ Առևտրականները նշում են, որ իրենք ոչ մի կերպ չեն խուսափում հարկերից և պատրաստ են այդ ավելացված գումարը ևս վճարեն, բայց մեկ պատուհանի սկզբունքով, զերծ մնալով հավելյալ քաշքշուկից: Բայց, ինչպես արդեն երեկ պարզ դարձավ, օրեր շարունակ ՊԵԿ-ի աշխատակիցները գտնվում են «Առինջ մոլում» և բոլոր առևտրականներին սպառնում են տուգանել 240 հազար դրամով, եթե նրանք չաշխատեն նոր պահանջներով, ինչն էլ, բնականաբար, խաթարում է մոլի աշխատանքային մթնոլորտը։
Միևնույն ժամանակ Ազգային Ժողովում լրագրողներին հարցազրույց էր տալիս ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ով անդրադարձավ նաև վերջերս մեծ աղմուկ հանած՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումներին։ Վարդան Հարությունյանը նախ նշեց, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է, օգտագործելով իր հեղինակությունը, միջամտել «Առինջ մոլի» առևտրականների հետ ծագած խնդիրներին, անգամ տարածք է տրամադրել մոլի տարածքում, որտեղ այժմ աշխատում են ՊԵԿ-ի աշխատակիցները, որպեսզի հարցերը տեղում կարգավորվեն։ ։ Ապա, անդրադառնալով վերոնշյալ ստուգումներին, նշեց, որ Գագիկ Ծառուկյանը իր մոտ ընկերն է ու բարեկամը, սակայն ինքը առաջնային հենց իր ընկերների մոտ է ստուգումներ իրականացնում։ 
Վարդան Հարությունյանի այս «անկեղծ խոստովանությունը», սակայն, մի շարք հարցեր է առաջացնում։ Հայտնի է, որ Վարդան Հարությունյանը շատ մոտ, նույնիսկ ընկերական հարաբերությունների մեջ է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ, ինչպես ինքն է խոստովանել, այլ նաև Սամվել Ալեքսանյանի, Սամվել Կարապետյանի և ուրիշների հետ։ Սակայն մամուլը, որը վերջին ժամանակներս անընդմեջ գրում է Գագիկ Ծառուկյանի ընկերություններում իրականացվող ստուգումների մասին, ոչ մի կերպ չի գրել Կարեն Կարապետյանին, Սամվել Ալեքսանյանին կամ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերություններում իրականացվող ՊԵԿ ստուգումների մասին։ Եվ չի գրել ոչ թե այն պատճառով, որ դրանք հետաքրքրություն չեն ներկայացնում (բոլորը գիտեն, որ ՊԵԿ-ի ստուգումները մշտապես լինում են լրատվականների առաջին էջերում), այլ չի գրվել այն պատճառով, որ վերոնշյալ գործարարներին պատկանող ընկերություններում ստուգումներ ուղղակի չեն իրականացվում։ 
Ստացվում է, որ Վարդան Հարությունյանը, որքան էլ հակառակը պնդի, բավական ընտրողաբար է մոտենում իր ընկերներին, և նրանցից Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հետևողականորեն և արդեն տևական ժամանակ ստուգումներ է իրականացնում, իսկ մյուսների ընկերություններում՝ ոչ։ 
Թե ինչով դա կարելի է բացատրել, թերևս լավագույնս կիմանա հենց ինքը՝ Վարդան Հարությունյանը։ Սակայն պետք է նշել, որ պետական պաշտոնյան պետք է լինի անկողմնակալ բոլոր պարագաներում, իսկ Հայաստանի նման փոքր երկրում պաշտոնյայի կողմնապահությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է ՊԵԿ ստուգումներին, անմիջապես աչքի է զարնում։

Նրանք ձայներ լսեցին գետնի տակից․ այն, ինչ տղամարդը հանեց այս ճեղքի միջից, պարզապես ապշեցնող է Զույգին նկարահանել են ընթացող տաքսու մեջ սեքս անելիս (Video 18+) Տարօրինակ ամերիկյան օրենքներ, որոնք խախտելու համար շատ խիստ կպատժվեք Օրվա աստղագուշակը Սարսափելի է, որ մարդիկ գոյատևելու համար վարկ են վերցնում. Իվետա Տոնոյան Հայաստանի միակ գործարարը, ով պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից Ինտիմ մերձեցման ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողության պատճառը կարող է լինել հետևյալը... Իմ և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունները շատ ջերմ ու տաք են. Մարտ Բաբայան 8 ամոթալի բան, որ բոլոր աղջիկներն էլ երբեմն անում են, ու չասեք, որ չկա նման բան (Նկարազարդումներ) 20 անկեղծ նկարազարդում այն մասին, թե ինչպես է փոխվում կյանքը ծնող դառնալուց հետո Սեքսի բոլոր ձևերն ու գները «Երևանյան լճում». «Առաջինի» հետաքննությունը Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Հատուկ սեքսուալ վարժություններ, որոնք կօգնեն վայելել սեքսը Ընկեր ունեցող ու ընկեր չունեցող աղջիկների տարբերությունը. ճիշտ է, չէ՞ (Photo) Արևելյան հորոսկոպ՝ ըստ ծննդյան տարեթվի.Ինչ կբերի այս տարին հենց ձեզ համար Ինչպես է փոխվել Գայանե Ասլամազյանը ամուսնությունից հետո (լուսանկարներ) Օրվա կադրը. մոր և որդու գրկախառնությունը՝ ձմեռային զորակոչից Հետաքրքիր հորոսկոպ. կենդանակերպի նշանների ներկայացուցիչների կյանքի իմաստը Կենդանակերպի՝ ամուսնության համար իդեալական չորս նշան Կատարյալ Ինտիմ մերձեցում՝ հղիության համար Հայ համասեռամոլը բացահայտում է հայկական շոուբիզնեսի թաքնված գեյերին Լուիզա Ղամբարյան. «Ուզում եմ կրկին աղջիկ ունենալ» Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում Հունվարի 15-ին մայրաքաղաքում ծնվել է 63 երեխա Չարորակ ուռուցք էր. բժիշկներն ինձ ասացին, որ այդ հիվանդությունով մարդիկ չեն ապրում. Սամվել Գրիգորյան
Ամենաընթերցված
Տեսեք թե, որ ակումբ է տեղափոխվել Հենրիխ Մխիթարյանը Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի քայլերը մոտիվացնող բնույթ են կրու... Գագիկ Ծառուկյանի խոսքը ինչպես միշտ համակցվեց գործի... Արգամ Աբրահամյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը... «Է՜՜խխխ ուր է Հայաստանում մարդ». իրեն հաղորդավարու... Առաջարկվում է Երևանում ունենալ Զարուհու նրբանցք Վերջապես. Էմմին ամուսնու հետ լուսանկար է հրապարակե... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությամբ. ... Տաթևիկ Ադումյանին և Վաչե Ամարյանին կրկին միասին են... Ալինա Մարտիրոսյանը ամուսնու հետ նոր լուսանկար է հր... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այսօրվ... Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ին... Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Տե... Ինչո՞ւ է ՊԵԿ-ի «հատուկ գործողությունների» թիրախում... Ստիպել աշխարհին հայկական սպորտին վերաբերվել «հավաս... Տարոն Մարգարյանը շնորհավորել է Սոցիալական աշխատող... Հայաստանն ու Գազպրոմի վտանգները․տնտեսական լիկբեզ Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկ... Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց ցանկացած խնդրին լո...
website by Sargssyan