Զանգվածային մառազմ
ՎերլուծությունՉէ բայց լուրջ, գոնե պատկերացնում ենք, թե ինչպիսի մառազմի և իռացինալիզմի մենջ են մենք ապրում։ Ինչին ենք հետևում որպես լրատվության, ինչ թեմաներ ենք քննարկում, ում ենք լսում։ Պատկերացնում եք նախկին պաշտոնյայի տիկնոջ, ով մի քանի սոցցանցային գրառումով տիրապետություն է հաստատում ողջ մեդիադաշտի վրա։ Գրառումներ, որոնք գեներացվում են քիչ թե շատ հեղինակավոր լրատվամիջցների կողմից, հեղինակավորն այստեղ մեծ վերապահումներով պետք է ասել, քանի որ հարց է արդյոք վերջիններիս պարագայում մենք գործ ունենք լրատվամիջոցների թե թրոլլինգի ռահվիրաների հետ։
Բայց սա դեռ ամենը չէ, սույն տիկնոջ գրառումների թրոլինգով ու գեներացիայով են սկսում զբաղվել իրենց քաղաքական գործիչ ու ընդդիմադիր համարող անհատներ։ Սա արդեն հատակն է, որովհետև այսօրինակ սնանկություն վաղուց արդեն հայաստանյան քաղաքական, հասարակական ու լրատվական դաշտը չէր տեսել։
Սա արդեն իդիոտիզմի ուղղակի արտահանում է կամ ներարկում հասարակության մեջ։ Ու այստեղ անգամ հասարակւթյուն տերմինը դառնում է կասկածահարւյց, քանի որ նման ինֆրմացիայվ սնվող մարդկային ամբողջությունը դժվար թե կարելի է հասարակություն ընդունել, այնպես ինչպես չի կարելի ընդդիմադիր կամ ընդհանրապես քաղաքական գրծիչ համարել նրանց, ովքեր հենասյուն են գտնում երկրի, հասարակության, պետության և ընդհանրապես հանրային որևէ իրողության հետ որևէ կապ ու ազդեցություն չունեցող մի տիկնոջ գրառումներում։
Զանգվածային մեդիատեռորը սակայն թուլանալու տեմպեր չի դրսևորում որևէ կերպ ու հայտնի էլ չէ թե երբ կավարտվի։ Չնայած մյուս կողմից ենթադրելի է, որ Հայաստան ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո լրագրիստական փսիխոզի չափաքանակը կթուլանա և վերջնականապես կավարտվի առաջիկա ամիսներին, երբ վերջնականապես հայտնի կդառնա ՀՀԿ վարչապետի թեկնածուի անունը։
Ա․Մ․