ԵԾ անդամները գերազանցում են Զարուհի Փոստանջյանի պատգամավորության ժամանակների բոլոր մեթոդները. Դավիթ Խաժակյան
ՔաղաքականությունԸնթացքի մեջ է Երևանի ավագանու նիստը: Այս պահին քննարկվում է Երևան քաղաքի զարգացման հնգամյան ծրագիրը: Նախքան բուն ելույթին անցնելը` Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ցավով նշեց, որ մյուս ընդդիմադիր խմբակցության հետ ընդհանուր եզրեր չեն կարողանում գտնել, ինչը կապված է ԵԾ գործունեության բովանդակության հետ, միևնույն ժամանակ անդրադարձավ ԵԾ անդամներին՝ նշելով, որ նրանք գերազանցում են Զարուհի Փոստանջյանի պատգամավորական գործունության ընթացքում ցուցաբերած բոլոր մեթոդներն ու ամենասուր պահերը, ինչը դրական արդյունքի չի հանգեցնի: