Երևանի քաղաքապետարանն առաջինն է, որ կայքում ներկայացրել է ֆինանսական փաստաթղթերը. Անահիտ Բախշյան
ՔաղաքականությունԱվագանու նիստի ընթացքում Անահիտ Բախշյանը հանդես եկավ ելույթով, որտեղ մասնավորապես նշեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենց կարողությունն ու գիտելքը ներդնելու են մեր երկրի կայացման համար: Այնուհետև կոչ արեց գռեհիկ կոնֆլիկտներից զերծ մնալ և հանդես գալ վերլուծական մտքով: Ինչից հետո անդրադարձավ դպրոցների ֆինանսական փաստաթղթերին` նշելով, որ Երևանի քաղաքապետարանն առաջինն է, որ կայքում ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ֆինանսական փաստաթղթերը՝ ապահովելով հասանելությունն ու գործունեության թափանցիկությունը: