«Մի′ մրմռացեք»,- Տարոն Մարգարյանը՝ բոլոր նրանց, ովքեր ծանր են տանում Հրանտ Թոխատյանի Հանրապետականի կողքին լինելու հանգամանքը
ՔաղաքականությունԱյսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում էր «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին, որը ղեկավարում է Հրանտ Թոխատյանը, «Արաբկիր մշակութային կենտրոն» կազմակերպությունը անհատույց օգտագործման տրամադրելու հարցը:
Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ու «ԵԼՔ» խմբակցությունը կողմ քվեարկեցին «Արաբկիր մշակութային կենտրոն»-ի «վերակենդանացմանը»: Օրակարգի այս հարցի քննարկման ժամանակ երկու խմբակցությունները ողջունեցին մշակութային օջախի վերակառուցման ու մշակութային գործունեություն ծավալելու նախաձեռնությունը:
Սակայն «Ելք»-ից ելույթով հանդես եկող Դավիթ Խաժակյանը, հայտարարեց, թե Հրանտ Թոխատյանի աշխատանքի վերաբերյալ այսօր կասկածներ կան միայն այն առումով, որ նա ՀՀԿ-ական է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատասխանն էլ չուշացավ. «Մի′ մրմռացեք» քաղաքապետի պատասխանը բոլոր նրանց, ովքեր ծանր են տանում Հրանտ Թոխատյանի Հանրապետականի կողքին լինելու հանգամանքը: