Մեքսիկայի նահանգում մեկ օրում 7 մարդ է սպանվել
ՄիջազգայինՄեքսիկայի Պուեբլա նահանգում մեկ օրվա ընթացքում սպանվել է յոթ մարդ, այդ թվում երեքը՝ սիրողական ֆուտբոլային խաղի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Proceso պորտալի հաղորդմամբ՝ անհայտ ավազակները մի քանի մեքենայով ժամանել են Սանտա Մարիա Սալմիմիլուլկոի ֆուտբոլային դաշտ եւ սպանել այնտեղ խաղացող երեք տղամարդու:
Սա արդեն վերջին օրերի ընթացում ֆուտբոլային դաշտում կատարված սպանության երկրոդ դեպքն է:
Կիրակի եւս երկու մարդ Չիլպանսինգո քաղաքում սիրողական խաղի ժամանակ սպանվեց:
Եւս 4 մարդ սպանվել է Սան Պեդրո Տլալտենանգո բնակելի թաղամասում:
Նախնական տվյալներով՝ սպանությունների պատճառը ստորերկրյա խողովակատարներից գողացած վառելիքն է եղել, որի կապակցությամբ հրոսակախմբերը պարզել են իերնց հարաբերությունները: Ընդ որում 4 մարդ սպանվել է այն ժամանակ, երբ վաճառելու համար կով են տեղափոխել: