ԱՄՆ-ն մտադիր չէ պատերազմել Սիրիայի բանակի դեմ. Թիլերսոն
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայում պատերազմել երկրի կառավարական զորքերի կամ նրանց դաշնակիցների դեմ, սակայն պատրաստ է ուժ կիրառել ԻՊ-ի դեմ պայքարող իր զորքերը եւ գործընկերներին պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Սիրիայի կառավարության կամ կառավարամետ ուժերի դեմ: Այդուհանդերձ, առանց վարանելու անհրաժեշտ եւ համաչափ ուժ կկիրառի ԱՄՆ ուժերի, կոալիցիայի կամ գործընկերների պաշտպանության համար, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ»,- հայտարարել է Թիլերսոնը ԱՄՆ Սենատի միջազգային գործերով կոմիտեում լսումների ժամանակ:
Սենատի միջազգային գործերով կոմիտեում այժմ լսումներ են սկսվել՝ նվիրված «ռազմական ուժի օգտագործմանը»: