Սերժ Սարգսյանը նոյեմբերին կմեկնի Մոսկվա. ՀՀ դեսպան
Ուշադրության կենտրոնումՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ հայտնեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին կմասնակցի Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի պաշտոնական բացման արարողությանը:
«Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաեւ մեր նախագահը, հետեւաբար ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը», - ասել է Տողանյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այցի օրակարգի մասին խոսել դեռ վաղ է։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում նոյեմբերի 15-23-ը կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր: Բազմաբովանդակ ցուցահանդեսներ, հաﬔրգային ծրագրեր եւ այլ ﬕջոցառուﬓեր կիրականացվեն Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում։