Ղրղզստանի նախագահը արձակուրդ է վերցրել երկրի ազգային ռազմավարության մշակման համար
ՄիջազգայինՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նա արձակուրդի ժամանակ կաշխատի մինչեւ 2040 թվականը Ղրղզստանի զարգացման ռազմավարության վրա:
«Նախագահն արձակուրդի ժամանակ կաշխատի մինչեւ 2040 թվականը Ղրղզստանի կայուն զարգացման ազգային ռազմավարության նախագծի վերջնական տարբերակի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: