37-ամյա Մարիամը հետախուզվում էր խարդախության համար. նրան գտել են Վաղարշապատում
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Արագած թաղամասի թիվ 8 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 37-ամյա Մարիամ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով :