Ողբերգություն Մեքսիկայում․ Տարեց տղամարդը հրդեհել է ծերանոցը
ՀասարակությունՄեքսիկայում ծերանոցում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, երկուսն էլ վիրավորվել են։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Ներքին Քալիֆորնիա նահանգի Տիխուանա քաղաքում։ Ծերանոցի հիմնադիր Խեսուս Մոնդրագոն Մարտինեսի խոսքով՝ հրդեհը միտումնավոր է կազմակերպված եղել՝ ծերանոցի բնակիչներից մեկի կողմից։ Տղամարդն իբրեւ վաղուց էր խոսում ինքնասպան լինելու մտադրության մասին ու նա այդ նպատակով հրկիզել էր իր ներքնակը։
Ծերանոցում ընդամենը 100 մարդ կար, սակայն նրանց մեծ մասը կարողացել է դուրս գալ շենքից, քանի որ հրդեհը շենքի մի մասում էր տեղայնացված։ Տեղում աշխատում են քննիչները, փորձելով պարզել ողբերգության պատճառներն ու հանգամանքները։
C