Երևանի քաղաքապետը և ՀՀ պաշտպանության նախարարաը միացել են ծնողների՝ զորամասեր այցելության ծրագրին
Հասարակություն#Ազգբանակ
Առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների արդեն ավանդական դարձած զորամասեր այցերի կազմակերպման մեր այս ծրագիրը: Ավելի քան 1600 ծնող այսօր ուղևորվում են հանդիպելու իրենց որդիներին:
Շնորհակալություն բոլորին, ովքեր մեծ պատրաստակամությամբ աջակցում են մեր այս ծրագրի պատշաճ իրականացմանը:
Մեկ անգամ ևս ուզում եմ վստահեցնել, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր այս և բոլոր մյուս ծրագրերը լինելու են շարունակական և մենք անելու ենք ամեն ինչ, որ սահմանը պահող մեր զինվորները, նրանց ծնողներն ու հարազատները միշտ զգան, որ իրենք մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են:
Հ.Գ. Խոստացել էի, որ ծնողների հետ միասին այցերից մեկին կմասնակցեմ:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի հետ միասին միացել ենք զինվորներին ծնողներին: