Իսպանիայի վարչապետը հանդարտության կոչ է արել
ՄիջազգայինԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հանդարտության կոչ է արել: Twitter-ում նրա հաղորդագրությունը հայտնվել է Կատալոնիայի խորհրդարանում անկախության օգտին քվեարկությունից մի քանի րոպե հետո:
«Ես իսպանացիներին հանդարտության կոչ եմ անում: Օրենքի գերակայությունը Կատալոնիայում օրինականությունը կվերականգնի»,- հայտնել է նա:
Ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ի նիստում Կատալոնիայի խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ հայտարարել է Իսպանիայից Կատալոնիայի միակողմանի անջատման մասին: Կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ է հանդես եկել 10-ը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել, նրանք այն սկսվելուց առաջ նիստերի դահլիճը լքել են: