Ինձ նկատողություն անողը տատիկս էր , ուրիշ ոչ ոք. Լեւոն Իգիթյանը՝ իր անպարկեշտ վարքի մասին
ՔաղաքականությունԵրեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում խուսափել է լրագրողների հետ զրուցել իր վարքագծի մասին:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք նկատողություն չի՞ ստացել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամնոերին հայհոյելու համար, ինչին Իգիթյանը պատասխանեց. «Իզուր մի փորձեք խոսք քաշել, ես չեմ ուզում խոսել»: Նա նշել է, որ իրեն միայն նկատողություն արել է իր տատը. «Ինձ նկատողություն անողը տատիկս էր, ուրիշ ոչ ոք»։
Հարցին՝ ավագանու անդամին հարի՞ր է, որ նման բառապաշար օգտագործի, Իգիթյանը արձագանքեց վրդովված. «Ինչի ավագանու անդամը ուրիշ տեսակ ա՞։ Մարդ ենք։ Կամ դեպուտատը ուրիշ տեսակ ա՞։ Մարդ ենք»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի ավագանու նիստում Լեւոն Իգիթյանը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի ելույթին արձագանքել էր՝ նրան անվանելով բոզ: Բացի Լեւոն Իգիթյանից, Երեւանի ավագանու այսօրվա նիստում իրենց բառապաշարով «փայլել են» նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով ըննդիմադիրներին դիմելով ասաց. «ռեխներդ փակեք, վեր ընկի տեղդ», նաեւ ՀՀԿ խմբակցությունից Արմեն Սահակյանը, ով «Երկիր Ծիրանիի» անդամներին դիմեց այսպես. «Արա, էս ով եք դուք»: