Կիեւի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասել է 2-ի
ՄիջազգայինԿիեւի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասել է 2-ի, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան։
«Որքանով ես հասկանում եմ, 2 զոհերն են Մոսիյչուկի թիկնապահն ու մի տեղաբնակ, որն ուղղակի այդ պահին այդտեղ էր գտնվում։ Մյուսներին ոչինչ չի սպառնում, նրանք հիվանդանոցում են»,– մեջբերում է նրա խոսքը «112 Ուկրաինան»։
Ելենա Գիտլյանսկայան Facebook–ում գրել է, որ քննիչները հետաքննում են Կիեւում պայթյունի գործը։ «Քննությունը դիտարկում է բոլոր տարբերակները, արդեն պարզ է, որ անհայտ անձինք պատգամավորի տեղաշարժվելու վայրում մոպեդ են պայթեցրել»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի երեկոյան Կիեւի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 4 մարդ է տուժել, որոնց թվում ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը: Նրա թիկնապահը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: