Վիլհելմովիչի հերթական փուչիկը
ՎերլուծությունՓաստրեն ըստ Կարեն Վիլհելմովիչի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 23 տոկոս, իսկ այ ըստ Դմիտրի Անատլոևիչի, աճը կազմել է 30 տոկոս։ Դե Անատոլևիչն էլ մեծահոգաբար առաջարկում է Վիլհելմովիչին օգտագործել հենց իր թվերը։ Թերևս հենց այս կուրյոզի մեջ էլ կայանում է Հայաստանի տնտեսական ակտիվության ամբողջ առասպելը։ Համաձայնեք, որ վարչապետների մակարդակւմ բերված թվերի մեջ պարզապես չի կարող 7 տոկոսի տարբերություն լինել, չի կարող և վերջ։ Մյուս կողմից կարող է, սակայն միայն մի դեպքում՝ նկարիչների արհեստավարժության։ Ինչ խոսք, ռուսական կերպարվեստն ունի հարուստ ավանդույթներ և ամենայն հավանականությամբ հայ-ռուսական ապրանքաշրջանառության աճի մասին վիճակագրությունը վստահվել է ռուս աբստրակցիոնիցտներին, որոնց մտքով չի անցել համաձայնեցնել իրենց նկարչական տեխնիկան հայ գործընկերների հետ։
Արդյունքում ստանում ենք մի իրավիճակ, երբ վարչապետները ծաղրում են կամ մեկը մյուսին, կամ ավելու շուտ հայաստանյան հանրությանը։ Այս նկարված թվերը դժվար թե ծաղր ընկալվեն ռուսական հանրւթյան կողմից քանի որ դժվար է ռուսական լայն շրջանակների հետաքրքրում է այսպես կոչված ապրանքաշրջանառւթյան աճը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Բայց սա թողնենք մի կողմ, և մի հռետորական հարց բարձրացնենք, միթե մինչ ասուլիս տալւ Վիլհելմովիչն ու Անատոլևիչը գոնե կեսբերան չեն հարցրել մեկ մեկու, թե ինչպիսի նոր ձեռքբերումների են հասել իրենց անձնական նկարիչները, միթե չեն մտածել գոնե հպանցիկ համեմատել իրենց թվերը, որպեսզի խւսափեն հերթական կուրյոզներից։ Պատասխանն այստեղ էական չէ, էականը միայն այն է, որ պայթում է Վիլհելմովիչի հերթական տնտեսական փուչիկը։
Անատոլի Կարապետյան