Մեդվեդեւը Երեւանում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին
Ուշադրության կենտրոնումՊաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ վարչապետը հավերժական կրակի մոտ լռության րոպեով է հարգել զոհերի հիշատակը, այնուհետեւ անցել է հուշահամալիրի Հիշատակի արահետով:
Վարչապետները կքննարկեն Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ կկատարվի երկկողմ առեւտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական եւ հումանիտար գործակցության հարցերին, կքննարկվի տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։ Նախատեսված է նաեւ Մեդվեդեւի հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի հետ:
Բացի այդ, ՌԴ վարչապետը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի հարցերի լայն օրակարգ, այդ թվում՝ ԵՏՄ գործունեության գործնական բնագավառները։
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները կքննարկեն ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների անօրինական շրջանառության հակազդեցության միջոցները։