Բացահայտվել է բռնաբարության մեկ դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 9, խարդախության 8, ապօրինի ծառահատման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, կողոպուտի եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: