Ադրբեջանն Արցախ այցելելու համար «սև ցուցակում» է ընդգրկել CNN-ի հաղորդավարին
ՄիջազգայինԱմերիկյան հեռուստաընկերության հաղորդավար, շեֆ խոհարար Էնթոնի Բուրդեն Արցախ այցելության համար կներառվի Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը։
Հոկտեմբերին հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ հաղորդավարն իր «Էնթոնի Բուրդեն»անհայտ վայրեր» շոուի համար այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Բաքուն 2013–ին հրապարակել էր ԼՂՀ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը»։ Ցուցակում տեղ գտած անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է։ Ցուցակը պարբերաբար համալրվում է։