Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հերթական նիստում ընգրկված հարցերին
ՔաղաքականությունՀոկտեմբերի 21-ին անցկացվեց Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 16 անդամներից 14-ը /«Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից, անկախ ավագանի/, ինչպես նաև խմբակցությունների փորձագետներ:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկված՝ պայմանագրերի գործողության ժամկետների երկարացման, ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալու, Երևան քաղաքի ավագանու որոշումներում փոփոխություններ և լրացումներ անելու, ինչպես նաև հանձնաժողովի օրակարգում ընդրկված այլ հարցեր:
Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց տալ դրական եզրակացություն հանձնաժողովի հերթական նիստում ընգրկված հարցերին: