20.10.17 ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ
ՀասարակությունՀոկտեմբերի 20-ին անցկացվեց Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 15 անդամներից 12-ը /«Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից/, անկախ ավագանի, ինչպես նաև խմբակցությունների փորձագետներ: Նիստին հրավիրված էին և մասնակցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվել է «Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» իրավական ակտի նախագիծը: Նախագիծը ներկաներին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Երևանի քաաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը: Հանձնաժողովը որոշել է տալ դրական եզրակացություն Երևանի ավագանու երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիսիտի օրակարգի նախագծում ընդգրկված «Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» իրավական ակտի նախագծին: