Բամբասանք, թե արտահոսք
ՎերլուծությունՀայաստանյան լրատվամիջոցներից մեկի վերնագիրն սկսվում է այսպես՝ «Կարեն Կարապետյանն սպառնացել է հրաժարական տալ», այնուհետև շարւնակվում է նույն ոճի մեջ, թե ինչպես լւրեր պտտվւմ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի զրույցի ւ համաձայնության մասին, թե ինչպես սկզբում Կարեն Կարապետյանը չի համաձայնել 2018 թվականին զբաղեցնել փոխվարչապետի պաշտնը, իսկ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի, և ինչպես ենվ երջում համաձայնության եկել։ Այսպես կոչված լուրն ավարտվում է գրծող վարչապետի խոսնակի մեկ նախադասությամբ այն մասին, որ չի պատրաստվում մեկնաբանել բամբասանքի մակարդակյի լուրերը։
Հենց ասյտեղ էլ կարելի է ասել սկսվում է ամենահետաքրքիրը։ Նախ եթե վարչապետի խոսնակն այս պտտվող լուրերն անվանում է բամբասանքի մակարդակի, ապա ինչու լրատվամիջոցն այս մասին չի նշում ամենասկզբից։ Հաջորդ հարցը՝ ում է ձեռնտու այս բամբասանքը կամ տեղեկատվական արտահոսքը, թե նյշվածներից որ մեկի հետ մենք գործ ունենք, դժվար է ասել։ Վերջապես եթե այս արտահոսքը կազմակերպվել է հենց վարչապետի կամ նրա խոսնակի կողմից, արդյոք վարչապետը ցանկանում է նման միջոցներով որոշակի քաղաքական դիվիդենտներ ստանալ։
Այս բոլորը հարցեր են, որոնք իրականում որևէ կապ չունեն լրատվության հետ, այլ ծագում են լրատվամիջոցի և իշխանական վերին օղակների համագրծակցությունից կամ հակասությունից։ Այլ կերպ ասած, լրատվամիջոցը ւղղակիորեն զբաղված է քաղաքական ջուր պղտորելով, ինչը նւյնպես հասկանալի է, քանի որ դրանով են զբաղված լրատվամիջոցների գերակշիռ մասը։ Սակայն մյւս կղմից հարց է առաջանում, թե ինչքան է շարունբակվելու այս փուչիկի էֆեկտը, քանի որ ինչպես և ցանկացած փուչիկ այն շատ արագ պայթելու է, ինչպես պայթեց ասենք ներդրումների փուչիկը, կամ ներդրումների ակումբի փուչիկը, վարչապետի գրեթե բոլոր հանձնարարականների փուչիկը և այլն։
Կարապետ Ավագյան