Կարոտը երբեք չի անցնի, այն շարունակում է խեղդել բոլորիս. Խորեն Լևոնյանը` Երվանդ Ենգիբարյանի մասին
LifeLife.panorama.am-ը գրում է.
Չորս տարի առաջ դերասան Երվանդ Ենգիբարյանի մահը ցնցեց բոլորին: Ճակատագրի հեգնանքով երիտասարդ դերասանին տարեդարձից մինչեւ մահ ընդամենը ժամեր բաժանեց: 2013-ի հոկտեմբերի 21-ին Երվանդին բոլորը շնորհավորում էին 30-ամյակի կապակցությամբ` մեկը մյուսից լավ բարեմաղթանքներ հնչեցնելով, սակայն արդեն հաջորդ առավոտ շնորհավորանքները խորը ցավակցությունների վերածվեցին. Երվանդ Ենգիբարյանը չարաբաստիկ ավտովթարի հետեւանքով մահացավ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Երվանդի մասին հուշերով կիսվել է նրա ընկերը` ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը.
«Երվանդի հետ կապված շատ հիշողություններ կան, որոնք երբեք չեն խամրի: Նա բարի, չափազանց պայծառ տղա էր, նրա տեղը բաց մնաց ու այդպես կլինի միշտ, քանի որ այդ տեղը ոչ մեկ չի կարող զբաղեցնել: Կարոտն էլ երբեք չի անցնի, այն շարունակում է խեղդել բոլորիս: Իմ հիշողություններում միշտ կմնա Երվանդի պայծառ գլուխը, դեմքը, ժպիտը: Նրա պայծառությունը հենց իր հետ կապված առաջին հիշողությունն է, որ գալիս է մտքումդ. նրա գլուխը պայծառ գլուխ էր»,- կարոտով ու ժպիտով նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: