Համապետական շաբաթօրյակ Նոր Նորքում
ՀասարակությունՀամապետական շաբաթօրյակի շրջանակներում հոկտեմբերի 21-ին մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել վարչական շրջանի տարբեր հասցեներում:
Ըստ նախապես մշակված միջոցառումների ծրագրի՝ վարչական շրջանի բոլոր զանգվածներում և Ջրվեժ թաղամասում ընթացող մաքրման աշխատանքներում ընդգրկվել են համատիրությունները, ուսումնական հաստատությունները, բուժ. հիմնարկները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժինների աշխատակիցները, առևտրային և այլ կազմակերպություններն ու հիմնարկ ձեռնարկությունները:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ մաքրման աշխատանքներ է իրականացրել Նանսենի անվան զբոսայգում: